Դեմոկրատները Սենատ են ներկայացրել մի օրինագիծ, որը ԱՄՆ նախագահին կարգելի հարձակվել Կուբայի վրա՝ առանց Կոնգրեսի հավանության՝ հաղորդում է Associated Press-ը։ «Ըստ Սահմանադրության՝ միայն Կոնգրեսը կարող է պատերազմ հայտարարել, սակայն նա գործում է, ենթադրելով, թե կարող է ռազմական գործողություններ հրահրել Կարիբյան ավազանում, Վենեսուելայում և Իրանում՝ առանց Կոնգրեսի թույլտվության և ամերիկյան ժողովրդին առանց իր գործողությունների համար որևէ բացատրության»,- ասվում է հայտարարության մեջ։               
 

Ներկա հակամարտությունը քաղաքակրթական խորքային պայքար է

Ներկա հակամարտությունը քաղաքակրթական խորքային պայքար է
07.03.2026 | 14:17

Ծիծաղելի են այն տեսակետները (դրանք գնալով շատ եմ լսում), թե Իսրայել (ԱՄՆ)- Իրան պատերազմում, որտեղ Իրանը հարվածում է արաբական երկրների ռազմաբազաներին, կմիավորի մինչ այս իրար դեմ ելած սեմական ժողովուրդներին՝ հրեաներին ու արաբներին, վերջ կդնի արաբաիսրայելական կոնֆլիկտին, ու ամբողջ սլաքներն իբր կուղղվեն Իրանի դեմ։ Դա ասողներն ուղղակի չեն հասկանում այս կոնֆլիկտի խորքն ու չեն նկատում, որ այն ոչ թե Իրանի միջուկային ծրագրի արգասիք է, այլ՝ քաղաքակրթական խորքային պայքար:

«Գետից-գետ» օպերացիան՝ ապագայի տեսլական, կամ ամեն ինչ հերթով

Իսրայելի պայքարն իրականում պատմական «Ավետյաց երկրի» վերահսկողության համար է, տարածքներ, որոնք ձգվում են մինչև Եփրատի հովիտ։

Աստվածաշնչյան տեքստերում նշվում է Աստծո ուխտը Աբրահամի հետ, որտեղ սահմանվում են Իսրայելի երկրի սահմանները. «Այդ օրը Տերն ուխտ կապեց Աբրամի հետ և ասաց. «Քո հետնորդներին եմ տալու այդ երկիրը՝ Եգիպտոսի գետից մինչև Մեծ գետը՝ Եփրատ գետը»» (Հին Կտակարան, Գիրք Ծննդոց 15:18)։ Այս տեսլականը, որը հայտնի է որպես «Մեծ Իսրայել» (Greater Israel), ընդգրկում է ոչ միայն ներկայիս Իսրայելը, այլև Հորդանանի, Սիրիայի, Լիբանանի զգալի մասը, ինչպես նաև հատվածներ Եգիպտոսից, Իրաքից և Սաուդյան Արաբիայից։

Իրանը՝ որպես հիմնական խոչընդոտ

Այս համատեքստում Իրանը դիտվում է որպես գլխավոր քաղաքակրթական հակառակորդ։ Իրանն իր «Դիմադրության առանցքով» (Հըզբոլլահ, Համաս, հութիներ) ֆիզիկական պատնեշ է ստեղծում Իսրայելի շուրջ։ Որպեսզի Իսրայելը կարողանա ընդարձակել իր ազդեցությունը դեպի Եփրատ (դեպի արևելք), նա պետք է նախ չեզոքացնի Իրանին։

Արաբական աշխարհի ընկալումը

Արաբները տեսնում են, որ Իսրայել-ԱՄՆ դաշինքը նպատակ ունի թուլացնել ուժեղ արաբական պետությունները (ինչպես եղավ Իրաքի և Սիրիայի դեպքում), որպեսզի տարածաշրջանում չմնա ոչ մի ուժ, որը կկարողանա խանգարել Իսրայելի աստիճանական ընդարձակմանը։ Ահա, թե ինչու է արաբական հասարակությունը բնազդով ծափահարում, երբ Իրանը հարվածում է սեփական երկրների ամերիկյան բազաներին. նրանք դա համարում են սեփական հողերի մոտալուտ զավթման դեմ գործողություն։

Այսպիսով, Իսրայելի գործողությունները հազարամյա ուխտի իրագործման սկիզբն են, և Իրանի տապալումը թույլ կտա Իսրայելին թելադրել իր կամքը ողջ Մերձավոր Արևելքում՝ Նեղոսից մինչև Եփրատ։

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ